ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կպաշտենք Ռոբերտին և կհայտնվի նորը, որ կգոռա. «Տավուշի գյուղերը հանձնողի մերը…»

Կպաշտենք Ռոբերտին և կհայտնվի նորը, որ կգոռա. «Տավուշի գյուղերը հանձնողի մերը…»
02.04.2024 | 17:55

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել;

Ապրիլը մեր ազգային ցավի և ողբերգության ամիսն է, և եթե այլ ազգերին այն բերում է ծաղկած դաշտեր ու փթթուն գունավառ այգիներ, մեզ այն բերում է գիշերամայրերի դիվական քրքիջով լեցուն մթնշաղ, ծծմբահամ արյան գետեր և ողբ՝ անդադար, անվերջանալի։ Թուր Կեծակին ճոճող և Նարեկ կերտող ազգս հանկարծ դեմքին քաշեց սգավորի սև քողը՝ մոռանալով իր արարչական և մարտական անցյալը։ Սակայն ապրիլը նաև հույս է, որ կգա մայիսն իր հաղթանակներով, և ապրիլյան այս երկրորդ օրը այդ հույսի կանթեղն է վառում երկու անգամ։

Պարզապես այսօր Սողոմոնն է ծնվել։

Պարզապես այսօր Ռոբերտի նռնակն է պայթել։

Հայի այս տեսակը՝ վրիժառուն ու անձնուրաց մարտիկը, այսօր մեր փրկության գրավականն է։ Այսօր Սողոմոնը պիտի լինի պաշտամունքի առարկա, քանզի Սողոմոնի գնդակն է ծնել Ռոբերտի նռնակը։ Կպաշտենք Ռոբերտին և կհայտնվի նորը, որ կգոռա. «Տավուշի գյուղերը հանձնողի մերը…»։ Կպաշտենք Սողոմոնին և մի օր էլ վրեժի կերոն աչքերով մեկը կհայտնվի մեր ներքին թուրքի առջև, և կկրկնվի 1921 թվականի մարտի 15-ը…

Գրիգորի ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ